Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այս մարդիկ հասկանում են միայն ուժի լեզուն

Այս մարդիկ հասկանում են միայն ուժի լեզուն
06.03.2024 | 13:06

Պիտի ուժի դիրքերից հարցնես Բալասանյան Սամվելին, թե այդ ո՞ր գիտելիքների համար էր՝ 18 թվին Մխչյան Կարապետին նշանակում իրեն խորհրդական:

Թե այդ ո՞ր փորձի համար է այժմ այդ անձնավորությունը նշանակված Գյումրու քաղաքապետարանում որպես փորձագետ:

Թե ինչու՞ էր Գյումրու ավագանին չեղարկում իր իսկ ընդունած որոշումները, որով Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչման էին արժանացրել մի շարք նախկին պաշտոնյաների:

Պիտի բացահայստես, թե տենդերներին մասնակցած քանի՞ կազմակերպություն է աֆիլացում ունեցել Բալասանյան Սամվելի ու Սահրադյան Սահակի հետ:

Կալկուլյատորը պիտի դնես Սարուխանյան Կարենի դեմը, որպեսզի բազմապատկի այս վեց տարվա աշխատավարձն ու համեմատի իր գույքային ձեռքբերումների ու նվազած վարկային պարտավորությունների հետ:

Այս մարդիկ հասկանում են միայն ուժը:

Ավինյան Տիգրանի դեմը ևս պետք է կալկուլյատոր դնել ու նաև հարցնել այն դոկտորի ու զինկոմի անունները, որոնց միջամտությամբ ազատվել է զինվորական ծառայությունից:

Շիրակի նախկին մարզպետ Հովիկ Հարությունյանից պետք է հետաքրքրվել, թե ինչպե՞ս է ազատվել բանակից, թե այդ ո՞ր ծառայության համար էր նշանակվում մարզպետ և իրենց հռչակած նախկին թալանչիների ժամանակ ինչպե՞ս էր Բերլին պոլիկլինիկայի տնօրենի պաշտոնից հեռացվում Գագիկ Ալթունյանը, որպեսզի նշանակվի ինքը:

Հայաստանում իշխանափոխություն լինելու է:

Ազգին պատուհասած ողբերգության ժամանակ սեփական ակտիվները բազմապատկած մարդիկ կանգնելու են դատաստանի առաջ: Փաշինյանին իշխանության բերած ուժի կողմից վարձատրվող հայհոյախոս բլոգրերներն ու հասարակությանը մոլորեցնող խմբագիրները կանգնելու են դատաստանի առաջ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4679

Մեկնաբանություններ